Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցանակները թույլ չեն տալիս փակցնել. Մոսկվայի «Ֆուդ Սիթիի» «ծիրանային պատերազմից» 2 ամիս անց, հայկական բեռնատարների հետ կապված խնդիրը դեռ լուծում չի ստացել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 17,2020 10:27

Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրային կենտրոնում ծավալված «ծիրանային պատերազմից» անցել է մոտ երկու ամիս, սակայն, հայկական բեռնատարների հետ կապված խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել:

«Հայկական խանութների վրա փակցված ցուցանակները ոնց երկու ամիս առաջ հանել են տվել, այդպես էլ թույլ չեն տալիս փակցնել: Հայկական համարներով բեռնատարներներին ոնց արգելում էին շուկայի տարածք մտնել, այդպես էլ արգելում են: Մեքենաները փակում են համարները ու նոր են մուտք գործում տարածք»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Երևան Ֆուդ» խանութի աշխատակից Արտյոմ Ղուկասյանը:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ այս երկու ամսվա ընթացքում ոչ մեկը չէր բարձրաձայնում խնդիրը, եթե այն դեռ լուծված չէ, Արտյոմն ասաց, իրենք համբերատար սպասել են, քանի որ տարբեր՝ համայնքային ու պետական կառույցներից խոստումներ են տվել, թե շուտով ամեն ինչ կկարգավորվի:

«Մեզ ասել են երկար չի տևի, համբերեք, զբաղվում ենք: Հիմա երկու ամիս է անցել, ոչ մի փոփոխություն: Խանութների վրա ցուցանակ չկա, գովազդ չենք կարողանում անել, արդյունքում գնորդ չունենք, առևտուրը կանգնած է»:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930