Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը, կարևորելով հատուկ նշանակության ստորաբաժանումների դերակատարումը զինված ուժերում, բարձր են գնահատել հավաքների արդյունքները․ ՊՆ

Սեպտեմբեր 19,2020 18:55

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները:

Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ:

Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը, կարևորելով հատուկ նշանակության ստորաբաժանումների դերակատարումը զինված ուժերում, բարձր են գնահատել հավաքների արդյունքները:

Հավաքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930