Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է. Հունան Պողոսյան

Սեպտեմբեր 27,2020 16:31

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ի գիտություն տեղեկացրել է, որ մարզի սահմանամերձ տարածքներում իրավիճակը վերահսկելի է։

«ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։

Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։

Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,–կոչով սյունեցիներին է դիմել Հունան Պողոսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930