Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ. «Ամեն ինչ ակնհայտ ցույց է տալիս, որ Ադրբեջանը նպատակային եւ հասցեական թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը»

Սեպտեմբեր 27,2020 21:02

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսում հայտարարել է. «Մեր նախնական տվյալներով, ադրբեջանական հրետակոծությունների եւ ԱԹՍ-ների հարվածների ժամանակ ավելի քան 50 բնակավայր է թիրախի տակ եղել: Ներառյալ բոլոր քաղաքները, խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Շուշին, Ասկերանը, Մարտակերտը, Հադրութը, Բերձորը, Քարվաճառը: Այսինքն, բոլոր շրջկենտրոնները անխտիր եղել են հարվածի տակ: Մեր փաստահավաք առաքելությունը դեռեւս համապատասխան փաստերը ճշգրտում է: Հավանաբար, օրերի ընթացքում պատկերը ավելի հստակ կլինի: Հանդես ենք գալու համապատասխան արտահերթ զեկույցով, ներկայացնելով բոլոր ապացույցները՝ անուններով, վայրերով, հետեւանքներով:

Այս պահի դրությամբ առնվազն մի քանի հարյուր անշարժ գույքի եւ ենթակառուցվածքների վնասվածքներ կան ամբողջ հանրապետությունում՝ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազախողովակներ, ջրատար խողովակներ, բավականին շատ բնակարաններ, որոնց հետեւանքով նաեւ քաղաքացիական զոհերն ու վիրավորներն են արձանագրվել, մեքենաներ, բազմաթիվ ենթակառուցվածքներ, որոնք ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ նպատակային եւ հասցեական կերպով Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930