Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Դեսպան Լաքոտը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը

Հոկտեմբեր 09,2020 18:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Դեսպան Լաքոտը վերահաստատել է ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ կողմերի նստելու ուղղությամբ ջանքեր գործադրելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին խնդրի կարգավորման ուղղությամբ կիրառվող ջանքերի և անկողմնակալ մոտեցման համար: Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարածքում տիրող իրավիճակը և հնարավոր զարգացումերը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: