Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանաչեք Արցախը»․ Ցույց Մեծ Բրիտանիայի վարչապետի կեցավայրի դիմաց

Հոկտեմբեր 10,2020 18:45 Share

«Արցախը Հայաստան է», «Ճանաչեք Արցախը», «Դադարեցրեք պատերազմը». Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Անգլիայի երիտասարդական միության անդամները Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կեցավայրի դիմաց էին հավաքվել։

Նրանք ձեռքներին ունեին պաստառներ և Հայաստանի ու Արցախի դրոշներ, և վանկարկում էին ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն։ Հնչեց նաև Հայաստանի օրհներգը՝ «Մեր հայրենիքը»։

«Ալիև՝ ահաբեկիչ», «Էրդողանը ահաբեկիչ է», «Խոսիր Բրիտանիա», «Թուրքիան ահաբեկչական երկիր է», «Հաղթելու ենք»,- վանկարկում էին ցուցարարները։

Նրանք կոչ էին անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը քայլեր ձեռնարկել և ճանաչել Արցախի Հանրապետությունը։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել