Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր բազմամիլիոնանոց հետևորդներին կոչ է արել միանալ Համահայկական դրամահավաքին

Հոկտեմբեր 11,2020 00:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր բազմամիլիոնանոց հետևորդներին կոչ է արել միանալ դրամահավաքին` փոխանցումներ կատարելով Համահայկական հիմնադրամին։

Նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմելով իր հետևորդներին՝ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը և հայտնել, որ պատիվ ունի մասնակցելու Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքին և ուրախ է փոխանցել 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ ի աջակցություն Արցախի ու Հայաստանի։

Հեռուստաաստղը նաև նշել է, որ իր մտքերն ու աղոթքները Արցախի ու Հայաստանի խիզախ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ են։

https://www.facebook.com/KimKardashian/videos/3317051671724414

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: