Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական հրթիռակոծությունից հետո. նոր ֆոտոշարք

Հոկտեմբեր 15,2020 18:01

Արցախում ընթացող պատերազմի 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծեցին Արցախի հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Հակառակորդի արկերը վնասել են եկեղեցու գմբեթը։

Հրթիռակոծության պահին եկեղեցու նկուղում մարդիկ էին պատսպարվել, ոչ ոք չի տուժել։

Առաջին հարվածից ժամեր անց հակառակորդը  երկրորդ անգամ հրթիռակոծեցվիրավորվեցին ներսում աշխատող երկու լրագրող։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի խորհրդանիշներից մեկն է։ Այն կառուցվել է 1868-1887 թվականներին։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եկեղեցին ադրբեջանցիները վերածել էին «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստի։ Առաջին այդ պատերազմի ժամանակ եկեղեցին զգալի վնասվել էր, գմբեթն ավերվել էր։ Այն վերականգնվեց 1998 թվականին։

Ղազանչեցոց եկեղեցու հրիթակոծությունից կարճ ժամանակ անց այստեղ այցելուները մոմեր էին վառվում, աղոթք անում։

«Վանդալիզմի այս դրսեւորումը դեմ է մարդկության եւ Աստծո օրենքներին:

Կվերականգնենք»,-ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031