Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Դոխոյան. «Խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել»

Հոկտեմբեր 16,2020 23:07

Ժամկետային զինծառայողը խոստանում է ապաքինվելուց հետո վերադառնալ շարք եւ պաշտպանել հայրենիքը

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ներկայացրեց 5 տանկ, 1 ՀՄՄ եւ 1 ՏՕՍ խոցած ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանին, որն այս պահին ապաքինման փուլում է:

«Սահմանին կանգնած՝ մենք գիտենք, որ պետք է պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, ընտանիքը, որոնք մեզ փոխադարձաբար օգնում են: Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան է դրել ու գտնում ես քո ուզածը, դա մեծ ուրախություն է պարգեւում մեզ: Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք էսօր մենք չմրսեցինք մեր ժողովրդի շնորհիվ:

Հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը մի մեծ ուժ են, որը զգալով երբեք չես վախենա թշնամուց ու առաջ կգնաս: Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել, ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»,-ասաց հերոսը:

«Հարութը այն ոչ եզակի հերոսներից է, այն երիտասարդներից, որոնք աներեր են, աննկուն, կանգնած են մինչեւ վերջ, ամբողջ խոսակցության ընթացքում նա պնդում էր մի բան, որ ապաքինվելուց հետո վերադառնալու է շարքեր, միանալու է իր մարտական ընկերներին, ժամկետային զինծառայողներին, հորեղբայրներին, որոնք կամավոր մեկնել են ռազմաճակատ եւ միասին հաղթելու են հակառակորդին: Հարութի նմանները թույլ չեն տալիս, որ հակառակորդը քիթը խոթի, դրա համար հաստատ հաղթելու ենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031