Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բորենիներ չենք». Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական կողմի գերիների հանդեպ հումանիզմի մասին

Հոկտեմբեր 16,2020 23:25

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում  իրավիճակը ներկայացնելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:  Նա հաստատեց, որ Հայաստանում ադրբեջանական կողմից գերիներ կաn, որոնցից ոմանք  բուժօգնություն են ստանում: Հարցին՝ ինչու է հայկական կողմը այդչափ հումանիստ նրանց նկատմամբ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Որովհետեւ մենք մարդ ենք եւ ունենք համապատասխան արժեհամակարգ, մենք բորենիներ չենք»:

Ինչ վերաբերվում է Հադրութում տիրող  իրավիճակին եւ անհանգստությանը, ասաց, որ չի կարող առանձին տեղամասերի իրավիճակը ներկայացնել. «Ես բոլորին խնդրել, աղաչել եւ բացատրել եմ, որ առանձին ուղղություններում, եթե մեր զորքերը աջ ու ձախ են քաշվում, վերախմբավորում են անում, պետք չէ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել, առանձին իրավիճակներ պարզաբանել: Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում, երբեմն դա չի երեւում, բայց մարտերը ծանր են: Մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չի հաղթելը, բայց պիտի հաղթենք ու հաղթելու ենք: Վերջին երկու-երեք օրերի ընթացքում իրավիճակը Հադրութում որպես կանոն նույնն է»:

Կասպից ծովում  Ռուսաստանի զորավարժությունների մասին հարցին պատասխանելիս՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ չի կարծում, թե դրանք էական ազդեցություն կարող են ունենալ Արցախի խնդրի առումով: Նա կրկին շեշտեց, որ հյուսիսն ու հարավը, որպես կանոն՝ Մերձարաքսյան հովիտները եւ Մատաղիսի ուղղությունը, ամենածանր մարտերի հատվածներն են. «Հակառակորդին ամեն օր էլ ծանր կորուստներ են պատճառում՝ թե մեր ազատամարտիկները, թե մեր կամավորները, թե պահեստազորայինները, եւ թե կանոնավոր զորքերը: Ավելի շատ կորուստներ է պատճառում մեր հրետանին: Ծանր է ու ամեն տեղ չէ, որ հաղթանակները հեշտ են տրվում»:

Արծրուն Հովհաննիսյանը  նաեւ կոչ արեց զինված ուժերի կազմ մտնող ստորաբաժանումների, զինատեսակների, զորատեսակների եւ համալրումների մասին հնարավորինս քիչ հրապարակումներ իրականացվեն. «Դա թույլ կտա մեզ  այդ միջոցները եւ ստորաբաժանումներն ավելի գրագետ օգտագործել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031