Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը

Հոկտեմբեր 17,2020 18:05

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031