Լրահոս
Օրվա լրահոսը

Որոնք են այս տարվա 10 խոշոր հարկատուները. ով է ավելի շատ հարկ վճարել, ում հարկերն են պակասել

Հոկտեմբեր 19,2020 14:23

1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 36 միլիարդ 215 միլիոն 146 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների հրապարակած ցանկից: Տվյալները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ են: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ն չնայած ցանկում բարելավել է դիրքերը՝ երկրորդ հորիզոնականից բարձրանալով առաջին, բայց գրեթե 4 միլիարդով ավելի քիչ հարկ է վճարել:

Ցանկի երկրորդ տեղում «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն է: Հունվար-սեպտեմբեր ամիսներին, գազամատակարար այս ընկերությունը վճարել է 34 միլիարդ 866 միլիոն 254 հազար դրամ հարկ՝ մոտ 1 միլիարդով ավելի շատ՝ քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում:

Ցանկի 4-րդ հարկատուն «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ն է, որը պետբյուջե է վճարել 31 միլիարդ 310 միլիոն 374 հազար դրամ: Պղնձամոլիբդենայինն անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ցանկի առաջին տեղում է եղել, մոտ 4 միլիարդ էլ ավելի շատ հարկ է վճարել:

Ոսկու արդյունահանմամբ զբաղվող «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը, սակայն հարկատուների ցանկում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ե՛ւ դիրքերն է բարելավել ե՛ւ ավելի շատ հարկ է վճարել: Այս տարի այս ընկերությունը վճարել է 16 միլիարդ 264 միլիոն 679 դրամ: Նախորդ տարի՝ լինելով ցանկի 5-րդ տեղում, վճարել է 12 միլիարդ 523 միլիոն 893 հազար դրամ:

Հինգերորդ տեղում «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունն է: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին այս ընկերությունը վճարել է 14 միլիարդ 360 միլիոն 761 հազար դրամ հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը եղել է ցանկի 10-րդ հորիզոնականում՝ վճարելով 9 միլիարդ 103 միլիոն 801 հազար դրամ հարկ:

Ցանկի 6-րդ հորիզոնականում «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»-ն է իր վճարած 12 միլիարդ 726 միլիոն 970 հազար դրամ հարկով: Նախորդ տարի ծխախոտի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունն ավելի շատ հարկ է վճարել՝ 13 միլիարդ 362 միլիոն 059 հազար դրամ՝ գտնվելով ցանկի 4-րդ տեղում:

«ՖԼԵՇ» ընկերությունը նույնպես դիրքերը մեկ հորիզոնականով զիջել է, նախորդ տարվա 6-րդ տեղից այս տարի հայտնվելով 7-րդում, բայց այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելի շատ հարկ է վճարել՝ 11 միլիարդ 953 միլիոն 130 հազար դրամ՝ նախորդ տարվա 10 միլիարդ 750 միլիոն 288 հազարի փոխարեն:

«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը վճարել է 10 միլիարդ 517 միլիոն 990 հազար դրամ հարկ՝ գտնվելով ցանկի 8-րդ տեղում: Նախորդ տարի նույնպես այս ընկերությունը նույն տեղում էր, սակայն ավելի քիչ հարկ է վճարել՝ 9 միլիարդ 701 միլիոն 380 հազար դրամ:

«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի այս տարվա վճարած հարկերը, տվյալ ժամանակահատվածում, կազմում են 10 միլիարդ 357 միլիոն 802 հազար դրամ: «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ն այս տարի հարկատուների ցանկի 9-րդ տեղում է՝ նախորդ տարվա 16-ի փոխարեն: Հեռահաղորդակցության այս ընկերությունն այս տարի գրեթե 4 միլիարդ դրամով էլ ավել հարկ է վճարել:

Ցանկի 10-րդ տեղում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերությունն է՝ իր վճարած 9 միլիարդ 037 միլիոն 986 հազար դրամ հարկով: ՀԷՑ-ն անցյալ տարի ցանկի 7-րդ տեղում է եղել՝ վճարելով 10 միլիարդ 537 միլիոն 670 հազար դրամ հարկ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031