Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ գիշեր ինձ ուղարկել են տեսանյութ, որտեղ մեր ռազմագերին նստած է եւ նրան ճնշում են, որ ինքը վարչապետի հասցեին ինչ-որ բան ասի, ընդ որում՝ մարդը վիրավոր է». Մարուքյան

Հոկտեմբեր 21,2020 15:25

«Սա ոչ կոնվենցիոնալ պատերազմ է, որի մեջ քիչ չի դրոններ են օգտագործվում, էլեկտրոնային պատերազմ է մղվում ու խաղաղ բնակչություն է զոհվում, մյուս կողմից նաեւ ահաբեկիչներ են ներգրավված, որը պատերազմը կոնվենցիոնալ պատերազմի տրամաբանությունից տեղափոխում է մոտավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մակարդակ: Երեկ գիշեր ինձ ուղարկել են տեսանյութ, որտեղ մեր ռազմագերին նստած է եւ նրան ճնշում են, որ ինքը վարչապետի հասցեին ինչ-որ բան ասի, ընդ որում, ինֆորմացիա կա, որ մարդը վիրավոր է»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ասաց, որ հարազատներն են իրեն դիմել, ինքը տեսանյութն ուղարկել է օմբուդսմենին, հարցով զբաղվում են:

Տեսանյութը տարածված է սոցցանցերում՝ «Tik-Tok»-ում. «Խփում են, բան, դա ճնշում է»,- ասաց Մարուքյանը ու հավելեց, որ տեսանյութի մեջ չի երեւում, թե դրանից առաջ ինչ են արել, կամ դրանից հետո ինչ են անելու, բայց զուտ տեսանյութը դիտելով՝ անկախ դիտորդը կարող է գնահատել, որ գերին ճնշվում է, որ ինչ-որ բան ասի, խոսի, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Գլխատելու դեպքերի հետ կապված նույնպես քայլեր են ձեռնարկվել ու գործ է ուղարկվել ՄԻԵԴ. «Գերմանիայի իրավաբանների խումբը ունիվերսալ իրավազորության լույսի ներքո գործեր է հարուցելու, միջնորդություններ են եղել: Եթե իդենտիֆիկացված է՝ ով է գլխատողը, նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում միջազգային մակարդակով: Սրանք աշխատանքներ են, որոնք պատերազմի հետ համահունչ իրականացվում են: Գերիների իրավունքների մասով անպայման պետք է քայլեր արվեն, որ կտտանքները կանգնեցվեն: Արդեն այնպիսի վայրագություններ մենք ունենք, որ պատասխանատվության հարց է բարձրանում: Այս նույն բանը տեղի ունեցավ նաեւ 2016-Ին, բայց մեծ հաշվով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանատվության չի կանչվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031