Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն այսօր Մոսկվայում շատ մեծ ամբիցիաներ է դրսեւորել. Վիգեն Հակոբյան

Հոկտեմբեր 21,2020 23:13

«Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների հանդիպումն աննախադեպ է, որովհետեւ ընդամենը մեկ ամիս առաջ դժվար էր նման բան պատկերացնել: Սա նշանակում է, որ իրավիճակը բավականին բարդ է: Հանդիպման ձեւաչափը նշված էր՝ խորհրդակցություն էր, բայց խորհրդակցություն չի նշանակում, որ դրա արդյունքում կարող է լինել գործողությունների որոշում, հայտարարություն: Սա իրենց առաջին հանդիպումն է, հասկանալի է, որ կան մտահոգություններ: Չեմ կարծում, որ համատեղ հայտարարություն է լինելու»,- անդրադառնալով Արցախի ու ՀՀ նախկին նախագահների այսօրվա հանդիպմանը կարծիք հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով , նախկին նախագահները գործը իմացող, մեծ փորձ ու մեծ ռեսուրսներ ունեցող մարդիկ են, որոնք ունենալով քաղաքական, անձնական, ֆինանսական ռեսուրսներ կարող են օգուտ տալ բանակին, պետությանը, այդ թվում ՝ ռազմատեխնիկական զինատեսակների ձեռքբերման առումով, արտաքին քաղաքական գործընկերների հետ իրենց ունեցած կապերով. «Մարդիկ են, որոնցից ոմանք մի քսան տարի մի սեղանի շուրջ չեն նստել, բայց վիճակն այնպիսին է, որ նրանք, լինելով պետական մարդիկ, անցել են իրենց ամբիցիաների վրայով ու հանդիպել»:

Մեր հարցին, թե իրադարձությունների զարգացումը ռազմաճակատում եւ դիվանագիտական ճակատում ինչ-ինչ հանգուցալուծում կբերենն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես մի բան ունեմ ավելացնելու Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը: Նա հստակ առաջին անգամ հայտարարեց, որ դիվանագիտական ռեսուրսը սպառվել է, ինչ-որ այդպիսի գիծ քաշեց: Իմ կարծիքով՝ դա եղել է այսօր Մոսկվայում միջնորդված բանակցությունների արդյունքում: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը շատ մեծ ամբիցիաներ է դրսեւորել: Ադրբեջանն առանձնապես չէր թաքցնում իր ամբիցիաները, մատ էր թափ տալիս, ձեռք էր թափ տալիս՝ ասելով, որ իրեն բավարարում է միայն փաստացի կապիտուլացիան: Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանի ամբիցիաները դեռ հետ չեն քաշվել: Ամենայն հավանականությամբ, միջնորդներն առայժմ չեն կարողանում Ադրբեջանի խաղադրույքներն իջեցնել, եւ սա բերել է նրան, որ Փաշինյանը հայտարարում է, որ այն փաստաթուղթը, որն առաջարկվում է, հայկական կողմի համար որեւէ փոխզիջում չի պարունակում: Դրա համար ասում է՝ բանակցային ռեսուրսն իրեն սպառել է:

Ես առանձնապես մեծ սպասումներ չունեմ նաեւ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից, որովհետեւ կամ այս երկու օրվա ընթացքում կտրուկ պետք է լուրջ փոփոխություններ լինեն ռազմաճակատում, ինչը Ադրբեջանի ամբիցիաները կնվազեցնի, կամ Վաշինգտոնում այդ հանդիպումը մոտավորապես նույն ճակատագիրն է ունենալու

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031