Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. «Ռազմինֆո»

Հոկտեմբեր 21,2020 23:45

Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հստակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային:

Նախ՝ տեսանյութում հստակ երևում է ադրբեջանցի հատուկջոկատայիններից մեկի համազգեստը և ռազմական հանդերձանքը: Հենց այս քողարկանախշերն ու հանդերձանքն է կրում Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայինների խմբերից մեկը:

Համեմատության համար ներկայացնում ենք ՌԾՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների լուսանկարն ու Հադրութի ոճրագործների տեսանյութում երևացող զինծառայողներին. նրանք կրում են նույն քողարկանախշով հանդերձանք:

Բացի այդ, ռազմական գործողությունների ընթացքում մենք ֆիքսել էինք ՌԾՈւ համազգեստով հատուկջոկատայինների՝ դեպի մարտական գործողությունների վայրեր տեղափոխման դրվագ: Տեսանյութում զինծառայողներն այն նույն համազգեստով են, որը կրում էր Հադրութի ոճրագործներրից մեկը: Տեսանյութը, ամենայն հավանականությամբ արվել էր Ֆիզուլիի շրջանի հատվածում, ինչը բավական մոտ է Հադրութին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031