Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիների մի մասի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու վերջնաժամկետը լրացել է, Ադրբեջանից չկա արձագանք

Հոկտեմբեր 30,2020 23:25

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 9-ը հայ ռազմագերու գործով բավարարել է հրատապ միջոց կիրառելու ՀՀ դիմումը: ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ է պահանջել ռազմագերիների գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Aravot.am-ին ասաց, որ ինը գործով էլ ՄԻԵԴ-ից պատասխան են ստացել, սպասում են Ադրբեջանի կառավարությունից տեղեկություններ:

Ըստ նրա՝ գործերի մի մասով տեղեկություններ տրամադրելու վերջնաժամկետը երեկ էր հոկտեմբերի 29-ին, մի մասինը մինչեւ նոյեմբեր է վերջնաժամկետ տրվել, սակայն Ադրբեջանի կառավարության կողմից չկա դեռ արձագանք:

Մեր զրուցակցի խոսքով, մյուս ռազմագերիների մասով ՄԻԵԴ են դիմել անհատ փաստաբաններ, այդ գործերը իրենք համակարգում են: Մեր հարցին, թե բոլոր հայ ռազմագերիների հարցով ՄԻԵԴ դիմումներ ներկայացվա՞ծ են, պարոն Կիրակոսյանն ասաց, որ աշխատում են բոլորին ներառել, այս պահին աշխատանքներ են տարվում:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը օրեր առաջ հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանում ունի 17 ռազմագերի, եւս երկուսի մասով տվյալները ճշտվում են:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեւարված 84 ամյա Միշա Մելքումյանը մահացել է Ադրբեջանում, Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս քաղաքացու մասով ՄԻԵԴ դիմել էին, ի պատասխան ասաց՝ միայն ռազմագերիների դեպքերով են դիմել ՄԻԵԴ:

ՄԻԵԴ չեն դիմել նաեւ մյուս գերեւարված քաղաքացիական անձի՝ Ազնիվ Բաղդասարյանի հարցով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031