Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Այստեղ մենք հավաքվել ենք ոչ թե իշխանափոխության համար, այլ մեկ նպատակով՝ մեր ինքնությունը, մեր Արցախը փրկելու»

Նոյեմբեր 11,2020 14:46 Share

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա ասաց. «Այստեղ մենք հավաքվել ենք ոչ թե իշխանափոխության համար, այլ մեկ նպատակով՝ մեր ինքնությունը, մեր Արցախը փրկելու: Հայ ազգը երբեք չի ընկրկելու, հայ ազգը հաղթելու է անպայման:

Ժողովո՛ւրդ ջան, մենք բոլորս չենք գնալու տուն, կանգնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հասնենք մեր երկրի փրկությանը: Ամեն վայրկյանը, ամեն օրը, ժամը կարող է կործանարար լինել հայ ազգի համար: Հայի գենը կարող է կորել: Այն դավադիր ուժերը, այն գործակալական ցանցերը, որոնք այս 2,5 տարվա ընթացքում փորձում էին ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, մեր ազգային արժեքները, այսօր կարճ ճանապարհով Արցախում այս անիմաստ հրահրած պատերազմի արդյունքում ու 44 օր բոլորին խաբելով՝ բերեցին կործանեցին, կոտորեցին հազարավոր երիտասարդների: Մենք իրավունք չունենք այդ տղաների, մեր զավակների, մեր հայրերի համար այստեղից մի քայլ հեռանալու: Պայքարելու ենք մինչեւ վերջ եւ այս վերջը շատ մոտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30