Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ այստեղ հայտարարում էին, թե Շուշին ընկավ, այնտեղ իմ ընկերներն ասում էին, թե լեշերն են հավաքում. Գագիկ Սարուխանյան. «Ժամանակ»

Նոյեմբեր 13,2020 09:49

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, ԱԻՄ նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանը:

– Պարոն Սարուխանյան, նշվում է, որ եթե այդ քայլերը չարվեին, կկորցնեինք ամբողջ Ստեփանակերտը, ամբողջ Արցախը:

– Նման բան չկա. դա արդարացման ինչ-որ մի ձև է: Երբ այստեղ հայտարարում էին, թե Շուշին ընկավ, այնտեղ իմ ընկերներն ասում էին, թե լեշերն են հավաքում: Այսինքն՝ սա պլանավորված էր: Կամ՝ ժամկետները համապատասխանեցնում էին Ադրբեջանի հաղթանակի հետ: Իրենք հայտարարում էին մի բան, որը դեռ չէր կատարվել: Այնտեղ եղած մարդու և արդեն Երևանում գտնվող մարդկանց համար դավադրությունը պարզ երևում էր: Հիմա տարածում են տարբեր վիդեոներ, թե նա պատանդ է եղել. տո պատանդ չէ՝ ինչ ուզում էր լիներ. նա պետք է մեռներ, բայց դա չստորագրեր: Այսօր մեր 20 տարեկանը գնում էր ռազմաճակատ և գիտեր, որ ինքը պետք է մահանա, բա դու համար մեկ զինվորն ես, ուրեմն պիտի հայտարարեիր՝ ես գնում եմ մահվան, բայց չեմ ստորագրի: Կամ՝ ինչի համար էին պետք էդ բեմադրությունները, թե կինը ավտոմատով խոտերի մեջ թավալգլոր է լինում, տղան առաջնագծում է. բոլորիս համար էլ հասկանալի է, որ առաջին դեմքի ընտանիքը թիրախ է, ոչ մեկը չէր մեղադրի, եթե նրանց իսկապես ինչ-որ բունկերում պահեին:

Պարոն Սարուխանյան, իսկ ի՞նչ կասեք Արայիկ Հարությունյանի հայտարարության վերաբերյալ, թե կամավորները եկել էին, բայց չեն գնացել կռվելու:

– Ես, իմ ընկերները կամավոր ենք գնացել, Մատաղիսում կանգնած ենք եղել և մեկ մետր անգամ չենք նահանջել: Եղել են դեպքեր, երբ մեր գլխին կարկուտի նման թափվել են տարբեր տեսակի զինատեսակներից արձակված ականներ, հրթիռներ, բայց մի մետր չենք նահանջել: Էդ ի՞նչ կամավորականների մասին էր խոսքը: Ես չեմ բացառում, որ մի ուղղությամբ միգուցե ավելի շատ ուժեր են գցել, քան մեր ուղղությամբ: Սակայն փորձառու գնդապետները, փոխգնդապետները, ովքեր այսօր պահեստազորում են, լիարժեք չեն օգտագործվել կազմակերպչական հարցերում: Ինձ համար մեծ պատիվ է սովորական զինվորի հրամանատար լինել, բայց ցավալի է, որ ամբողջությամբ չես կարողանում քո ներդրումն ունենալ: Ու թող հիմա չասեն՝ փախել են. փախել են՝ դեմներն առնեիր:

Թող հանկարծ չփորձեն հայ զինվորին մեղավոր սարքել, հատկապես կամավորներին։ Թող դուք ճիշտ կազմակերպեիք, և թող հանկարծ չփորձեք մեղավոր սարքել։ Շատուշատ փորձառու հրամանատարներ ինչո՞ւ իրենց տեղում չպետք է լինեին և համախմբման ճիշտ ուղիներ դնեին։

Սիրանույշ Պապյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30