Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմի լռությունը կամ ոչ պատշաճ արձագանքը կարող է Ադրբեջանի համար նոր հավակնությունների արտաքուստ «իրավաչափ» հիմքեր ստեղծել․ Գևորգ Դանիելյան

Նոյեմբեր 22,2020 23:51

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին՝ կապված իբր գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։

Անգամ հասցրել են միջազգային փորձագետներ հրավիրել և ի ցույց դնել իբր իսլամական մշակութային արժեքների ավերման փաստերը։ Այսպիսի նախաձեռնությունը առավելապես տրամաբանական կլիներ Արցախի և Հայաստանի պարագայում։ Հասկանալի է, որ մարդկության դեմ առերևույթ ծանրագույն հանցագործություններ կատարած և դեռևս անպատիժ մնացած (անգամ էական նախնական քայլեր չեն ձեռնարկվել) սուբյեկտն ընտրել է «հարձակումն ամենալավ պաշտպանությունն է» հնագույն հնարքը, սակայն այս ամենը մատչելի ու համոզիչ, նախ, միջազգային հանրությանը պաշտոնապես հասցնել է պետք։

Իսկ միջազգային հանրությունը, եթե իներտ է պատերազմները կանխելու և դադարեցնելու հարցում, ապա անչափ հետևողական ու բարեխիղճ է բոլոր այն հարցերում, որոնք «եկամուտ» են խոստանում։ Հայկական կողմի լռությունը կամ ոչ պատշաճ արձագանքը կարող է Ադրբեջանի համար նոր հավակնությունների արտաքուստ «իրավաչափ» հիմքեր ստեղծել՝ դրանից բխող հետևանքներով։

Առայժմ տեսնում ենք ՄԻՊ-ի անասելի ծանր աշխատանքը՝ պատերազմի հանցագործությունների և դաժանությունների արձանագրման, փաստաթղթավորման ու համակարգման ասպեկտով, ինչի համար մեր խորին շնորհակալությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս իր համեստ հնարավորությունների շրջանակում անդուլ գործում է պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ։
Բայց ծանրակշիռ, համակարգված և հստակ ուրվագծված աշխատանք կարող են տանել միայն հանրային իշխանության մարմինները …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30