Լրահոս
Օրվա լրահոսը

285 հազար եվրո` Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին

Նոյեմբեր 23,2020 14:52

Կովկասի բնության հիմնադրամի կողմից /CNF/ ավելի քան 285 հազար եվրո է հատկացվել ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին:

Նշված գումարից ավելի քան 115 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, մոտավորապես 4 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ մինչ այս շուրջ 87 հազար եվրո հատկացվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Տվյալ փոխանցումները ԲՀՊՏ-ներին հատկացվող 2020 թ. ֆինանսական տարվա երկրորդ հատկացումներն էին: Գրեթե նույնաչափ գումար պահպանվող տարածքներին հատկացվել էր նաև տարեսկզբին:

CNF-ը շարունակելու է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Կովկասի բնության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30