Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Չեմ կարողանում հասկանալ՝ նախապատրաստված դիվերսիա՞ էր ներքին եւ արտաքին թշնամիների կողմից, թե՞ դավաճանություն, որը ժողովուրդը չի կարողանում ընկալել». Արմեն Մարտոյան

Նոյեմբեր 27,2020 17:12 Share

Երկու ամիս առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի եւ Սիրիայի ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակվեց Արցախի վրա: Սկսվեց պատերազմը, որի արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց հսկայական տարածքներ, մի քանի հազար զոհ:

Այսօր նահատակվածների շիրիմների առաջ խոնարհվելու նպատակով Եռաբլուր էին այցելել Ղրիմի երկրապահները՝ղեկավար Արմեն Մարտոյանի ղեկավարությամբ: Նրանց միացել էին ՍԻՄ կուսակցությունը, հարյուրավոր զինվորականներ, կամավորականներ, քաղաքացիներ:

Արմեն Մարտոյանը Aravot.am-ին ասաց. «Այս պատերազմից մեր զգացողությունները նույնն են, ինչ ամբողջ հայ ժողովրդինը: Մեր տղաներին ուղարկեցին պատերազմ, որը, չեմ կարողանում հասկանալ՝ նախապատրաստված դիվերսիա՞ էր ներքին եւ արտաքին թշնամիների կողմից, թե՞ դավաճանություն, որը ժողովուրդը չի կարողանում ընկալել: Եթե մի շարք նորմալ մարդիկ չեն հասկանում երեւույթի էությունը, դա նշանակում է՝ ոչ թե այդ մարդիկ են բութ, այլ այդ երեւույթն է տարօրինակ: Եվ հենց այդ երեւույթի մեջ պիտի փնտրվի այդ գաղտնիքը: Ինչ եղել, արդեն անցել է: Բայց ես համոզված եմ, որ սա կատարողները պետք է պատասխան տան բարձր դատարանի առաջ: Անպայման:

Պատերազմն անակնկալ չի եղել: Մի բան ասեմ. իմ հետ կապվել է Քուրդիստանի գեներալ, անունը չեմ հնչեցնի, եւ ասել, որ կես տարի առաջ ինքը Հայաստանի տղաներին, այսինքն, ղեկավարությանը զգուշացրել է, որ ԻԳԻԼ-ի՝ մոտ երկու հազար ծառայողների հավաքագրում են Ադրբեջան: Եվ նա զարմանքով հարցնում էր, թե մի՞թե Հայաստանում չհասկացան, թե ինչ է կատարվում: Նույնը, երբ Ադրբեջանում Թուրքիայի զորքերի հետ համատեղ զինավարժությունները սկսվեցին, մենք արդեն պիտի հայտարարեինք, որ մեր դեմ պատերազմ է նախապատրաստվում: Իսկ պատերազմի ժամանակ լեզվով չեն բլա-բլա անում, այլ գործողություններ են կատարում, որպեսզի մեր տանկերն ու հրանոթները բաց չլինեն անօդաչուների՝ օդից իջնող արկերի տակ: Այս մասին էլ չեմ ուզում շարունակել:

Ասում են, վերջին 2,5 տարում Հայաստանն ավելի շատ զենք է գնել, քան նախորդ 25-30 տարում: Ի՞նչ զենք է գնվել: Արցախում եղել եմ ու տեսել: Պետք է «Կրասուխաներ» ու այդ կարգի զենքեր ձեռք բերեին, այլ ոչ թե $ 130 միլիոնով ՍՈՒ-եր, որպեսզի երկնքում հայկական դրոշի ծուխը բաց թողնեին, ոչ թե իրենց հաճույքների համար Մերսեդեսներ ու ինքնաթիռներ գնեին»:

Լրագրողներից մեկի հարցին, թե այսինքն, բացթողումները շա՞տ են եղել, Արմեն Մարտոյանը հակադարձեց. «Ոչ թե բացթողումները, այլ չարաշահումները եւ հանցագործ միտումները, փողերը մսխելը: Սփյուռքի յուրաքանչյուր մարդու հարցրեք. $ 170 միլիոնը մենք ուղարկել ենք Արցախում կռվի համար, ոչ թե կառավարության հավելավճարներ ու պարգեւատրումներ բաժանելու: Ամոթ իրենց: Դրա համար էլ երես չունեն՝ մտնեն այստեղ ու ծաղիկ դնեն մեր հերոսների շիրիմներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30