Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Հարգարժան հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելու` ձեզ համարում է հող տվող դավաճան

Դեկտեմբեր 05,2020 14:59 Share

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չեմ ուզում հավատալ, որ Արցախի համար կռվող հրամանատարները էնքան վախկոտ են, որ չեն համարձակվում հակադարձել էս մարդու ասածներին:

Ես վստահ եմ, որ գենշտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր ուսադիրները հարգող գեներալ է:
Ես ուզում եմ հավատալ, որ Ջալալ Հարությունյանը, ով, բարեբախտաբար, դուրս գրվեց հիվանդանոցից, սպայի պատիվ ունի:

Էս մարդը, ով պարբերաբար ղժղժում էր, թե մեկդ հանկարծ չսխալվեք ու չկասկածեք, ու որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը,

էս մարդը, ով ասում էր, որ բանակցությունները ինքը սկսել է իր զրոյական կետից, էս մարդը, ով միայն նրա համար, որ «հերոսական» լայվ մտնի և ասի, որ նախկինները հանձնեցին «Լելե Թեփեն», բայց ինքը «հերոսաբար» ազատագրեց, ինչը, բնականաբար, չարեց, էս մարդը հիմա ասում է, որ մեղավոր են բոլորը՝ բացի իրենց:

Մեղավոր եք դուք, հրամանատարներ, որովհետև էս մարդը մարտ չի ղեկավարել:
Ինչ արել եք` արեք եք դուք, մարտերը ղեկավարող հրամանատարներ: Ուստիև` եթե կա դավաճան, ապա դա դուք եք, հարգարժան սպաներ:

Ու հիմա, եթե դուք շարունակեք լռել և չհրապարակեք իրականությունը, որը շատերը ու շատերս գիտենք, էս մարդը լիիրավ իրավունք կունենա վաղը ձեզ դատելու պետական դավաճանության, Արցախը հանձնելու և 5 հազարից ավելի զոհերի համար։

Ու վստահ եղեք, որ իր ժեխը կխրախճանի, որովհետև ժեխը սիրում է արյուն և կախաղաններ: Բնականաբար` ուրիշի արյունը և կախաղանների վրա ճոճվող ուրիշի մարմինը: Ժեխը մարդկության ստեղծման օրվանից պահանջել է արյուն և հաշվեհարդար:

Հիմա դուք որոշեք` հարգո՞ւմ եք սպայի ձեր պատիվն ու ասում եք ճշմարտությունը, որը գիտեն շատերը, թե՞ էս մարդը ձեզ դատում է՝ որպես հող հանձնող, սխալ մարտ ղեկավարող դավաճաններ:

Ժամանակը, պարոնայք գեներալներ, աշխատում է ձեր դեմ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031