Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյանն ընդգծել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործունեության և նախարարության հետ համատեղ ծրագրերի կարևորությունը

Դեկտեմբեր 09,2020 18:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Օրակարգում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին ու համագործակցության հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցերն էին: Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործունեության և նախարարության հետ համատեղ ծրագրերի կարևորությունը: ԿԳՄՍ նախարարը, փաստելով պատերազմի և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քայլերը, առաջարկել է դիտարկել մշակույթի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը:

«Այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանները ոչնչացվում են, աղավաղվում: Ադրբեջանի կողմից տարվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը միջազգային նորմերի խախտում է և հակասում է համամարդկային արժեքներին»,- ասել է Վ. Դումանյանը և հավելել, որ հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններում ակնկալում է նաև ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:

Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը և Հայաստանին օգնել հնարավորինս արագ հաղթահարել հետպատերազմյան շրջանի դժվարությունները:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին, քննարկել ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանն առնչվող հարցեր: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախարարությունն այդ բնագավառներում կայուն զարգացում ապահովելու նպատակով ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը և այս տեսանկյունից ևս կարևորվում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031