Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակում եմ կարծել՝ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար». Փաշինյան

Դեկտեմբեր 09,2020 20:20

«Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, եւ կան նաեւ որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում: Այսինքն, այս պահին որեւէ կոնկրետ թուղթ չկա սեղանին դրված, բայց բանակցությունները կլինեն, եւ պետք է բազմաթիվ անորոշություններ որոշակիացվեն»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ եք պնդել ձեր մոտեցումը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի երեք ժողովուրդներին:

Փաշինյանը պատասխանեց. «Շարունակում եմ կարծել, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: Մնացած հարցերը բանակցային նրբություններ են, որոնք ընթացքում պետք է ճշգրտվեն, այդ թվում՝ սահմանները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031