Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ չընտրեց. առաջիկայում արտահերթ նիստ կլինի

Դեկտեմբեր 10,2020 16:23

Ազգային ժողովի այսօրվա նիստում տեղի ունեցավ մի շարք պաշտոններում առաջադրված թեկնածուների փակ քվեարկություններն ու արդյունքների ամփոփումը:

Ինչպես հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությունների արդյունքները հետեւյալն են.

1. ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից որպես թեկնածու առաջադրված, տնտեսագետ Կարեն Առուստամյանի թեկնածության քվեարկություն.

Քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը՝ 84

«Կողմ» ձայներ՝ 79

«Դեմ» ձայներ՝ 3

«Անվավեր»՝ 2

«Որոշումը չի ընդունվել»,-արձանագրեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

 

2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից առաջադրված, ԿԲ գործող գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի թեկնածության քվեարկություն.

Քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը՝ 84

«Կողմ» ձայներ՝ 81

«Դեմ» ձայներ՝ 1

«Անվավեր»՝ 2

«Որոշումն ընդունվել է»,-արձանագրեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

3 «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրված Վահե Ղալումյանի թեկնածության քվեարկություն:

Քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը՝ 84

«Կողմ» ձայներ՝ 77

«Դեմ» ձայներ՝ 4

«Անվավեր»՝ 3

«Որոշումն ընդունվել է»,-արձանագրեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նաեւ նշեց՝ «նամակ կհղեմ բոլոր խմբակցություններին՝ առաջարկելով կրկին առաջադրել թեկնածություններ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար»:

Արարատ Միրզոյանը նաեւ հայտնեց, որ այս քառօրյայի օրակարգը սպառված է, սակայն իրավիճակով պայմանավորված՝ դեռեւս կան չքննարկված հարցեր, ուստի առաջիկայում արտահերթ նիստ կնախատեսվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031