Ուղիղ 5 տարի առաջ այ այսպես մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ ես իմ ելույթում հայտարարեցի, որ Հայաստանի բոլոր խնդիրների մեղավորը հիվանդ քաղաքական համակարգն է, և մենք գալիս ենք այդ հիվանդ քաղաքական համակարգը առողջացնելու՝ նոր քաղաքական մշակույթ, ներքաղաքական հանդուրժողականություն և պետականամետություն տարածելու միջոցով։
Դեռևս 5 տարի առաջ իմ ելույթում խոսեցի այն մասին, որ քաղաքական համակարգում գույները բազմազան են, և սև ու սպիտակի բաժանելը ուղղակի այնպիսի մի երևույթ է, որ ամեն բան տանում է դեպի ձախողման:
Քչերը մեզ լսեցին, և նաև այդ պատճառով է, որ այսօր կանգնած խորը ճգնաժամի առջև՝ փորձում ենք լուծումներ ու ելքեր գտնենք այս վիճակից երկիրը դուրս բերելու համար:
Այսպիսով, շնորհավորում եմ կուսակից ընկերներիս, մեր համախոհներին, մեր աջակիցներին «Լուսավոր Հայաստանի» հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով:
Վստահեցնում եմ, որ մենք ամեն բան անելու ենք, որ այս վիճակից դուրս գանք՝ բոլորով ավելի միասնական դարձած և ավելի հզորացած:
Կարդացեք նաև
Հ.Գ. Բնականաբար այսօր բոլորս ենք սգի մեջ, և այս տարի որևէ միջոցառմամբ չենք նշի կուսակցության տարեդարձը:
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ


















































