Լրահոս
Օրվա լրահոսը

Պահեստազորի ավագ լեյտենանտ․ «Այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային-պետական շահը»

Դեկտեմբեր 12,2020 14:34 Share
Պահեստազորի ավագ լեյտենանտ Վահրամ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 
Հարգելի՛ ծառայակից ընկերներ,
Ես որոշ ժամանակ է՝ արդեն դուրս եմ եկել Ոստիկանությունից…
Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին՝ այդ կերպ ծառայելով պետությանս ու ժողովրդիս, մինչդեռ այսօր դուք ստիպված եք դուրս գալ նույն ժողովրդի դեմ, նույն պետության դեմ, որի դեպքում կժխտեք ձեր սպայական երդումը։
Տղե՛րք, վստահ եմ՝ իրավիճակը փոքր -ինչ խորաթափանց վերլուծելու դեպքում ինքներդ կհամոզվեք՝ ես ճիշտ եմ, կհասկանաք՝ այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային – պետական շահը, ուստի անկարելի է որևէ կերպ իրականացնել գործունեություն, որ կհակասի տղամարդկային արժանապատվությանն ու սպայական պատվին՝ պատիվ ունեմ։
Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել