Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյանը Արցախի նախագահին վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչության գերակայություններից է ստեղծված իրավիճակում արցախահայությանն աջակցելը

Դեկտեմբեր 12,2020 19:22 Share

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Քննարկվել է հայկական զույգ պետություններում հետպատերազմյան շրջանում կատարվող սոցիալական առաջնահերթությունների փոփոխությունների ընթացքը:

Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության որդեգրած սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը, որոնք մեծապես ուղղված են Արցախում և ՀՀ տարածքում ապրող արցախցիների կենսական նշանակության խնդիրները մեղմելուն: Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարել նաև սոցիալ-տնտեսական այնպիսի միջավայրի ձևավորումը, որն ուղղված կլինի քաղաքացիների եկամուտ ստեղծելու հնարավորությունների ապահովմանը:

Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչության գերակայություններից է ստեղծված իրավիճակում արցախահայությանն աջակցելը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մի քանի միջոցառումներ. նախատեսվում է նաև նոր ծրագրերի գործարկում:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031