Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Մ21 առաջնությունը գլխավորում են երկու հայ շախմատիստներ

Դեկտեմբեր 15,2020 14:45 Share

Մոսկվայում ընթացող շախմատի Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների առաջնությանը մասնակցող 10 շախմատիստներից երկուսը մեր հայրենակիցներն են:

Խաղացված յոթ տուրից հետո միանձնյա առաջատարը մոսկվացի միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանն է, որը վաստակել է 4,5 միավոր: Նրանից կես միավոր պակաս ունի մեր մյուս հայրենակիցը՝ միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը:

Առաջնության ավարտին մնում է երկու տուր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել