Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտան-Դավիթ Բեկ հատվածում տեղաշարժի անվտանգության ապահովման համար գործելու է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հեռախոսահամար

Դեկտեմբեր 25,2020 16:02 Share

Ի լրումն ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2020 թվականի դեկտեմբերի 20-ի պաշտոնական հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը:

ՀՀ ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել