Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պատերազմը հանուն Հայաստանի, հայ ժողովրդի լինելիության դեռ չի ավարտվել և պսակվելու է մեր հաղթանակով». Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 31,2020 19:45

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Այսօր մեր քայլերը մեզ նորից Եռաբլուր տարան՝

վերջին հրաժեշտը տալու Արցախի հերոս, Հայրենիքի իրական նվիրյալ Մենուա Հովհաննիսյանին, հավերժ խոնարհվելու և խնկարկելու մեր մարտական ընկերների, Արցախյան պատերազմից մինչև այսօր Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջ, ազնիվ որդիների շիրիմների, անվան առաջ։

Մենք պարտք ունենք նրանց առջև․ նրանց սխրանքը մեզ  զրկեց հանձնվելու, նահանջելու իրավունքից։

Մենք պարտք ունենք այն մայրերին, ովքեր Հայրենիքին իրենց ամենաթանկն են նվիրել և այսօր էլ Կարին Տոնոյանի նման շարունակում են Հայրենիքի պաշտամունքը սերմանել իրենց նայող սերունդների գիտակցության և արյան մեջ։

Այս ծանր տարվա կորուստների ցավը մեզ չի կարող ծնկի բերել։ Որքան էլ դժվար լինի, պետք է նորից կանգնենք ամուր, գոտեպնդվենք՝ միմյանց սատարելով, որպեսզի  հաջորդ տարին՝ 2021 թվականը, դիմավորենք մեզ ուղղված և օրեցօր սաստկացող մարտահրավերները դիմակայելու անսասան վճռականությամբ։

Ուժ և տոկունություն եմ մաղթում բոլորիս։

Մեր պատերազմը հանուն Հայաստանի, հայ ժողովրդի լինելիության դեռ չի ավարտվել և պսակվելու է մեր հաղթանակով»։

Այսօր մեր քայլերը մեզ նորից Եռաբլուր տարան՝ վերջին հրաժեշտը տալու Արցախի հերոս, Հայրենիքի իրական նվիրյալ Մենուա...

Posted by Seyran Ohanyan on 2020 թ. դեկտեմբերի 31, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031