Լրահոս
Օրվա լրահոսը

Արշավիր Ղարամյան. «Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից»

Դեկտեմբեր 31,2020 20:33

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավարտին է մոտենում  2020թ-ը՝ Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով:

Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները:

Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների:

Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից, պատասխանը մեկն է ՝միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը:

Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա: Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ  ու վճռականությամբ կերտել նոր ապագա,որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն  յուրաքանչյուրի  ուղենիշները:

Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավորում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին։ 2021 թվականին բոլորիս մաղթում եմ՝ հայի հոգու,ոգու և ազգային արժանապատվության վերագտման,ինչպես նաև ստի,կեղծիքի և նախանձի ձերբազատման տարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031