Լրահոս
Օրվա լրահոսը

Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացրել իր ծառայողական ատրճանակը՝ հաշվառման. shamshyan.com

Օգոստոս 11,2026 18:50 Share

Օգոստոսի 4-ին զենքի, զինամթերքի կամավոր հանձնման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 61-ամյա Արշավիր Ղարամյանը և ներկայացրել Ղարաբաղի Ազատամարտիկների միության կողմից պարգևատրված և Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր անվամբ հաշվառված «Arminius» տիպի 5․6 մմ տրամաչափի, գործարանային համարով ծառայողական ատրճանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արշավիր Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ այն իր հետ բերել է 2023 թվականի սեպտեմբեր ամսին Ղարաբաղից՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերի պահանջների համաձայն՝ համապատասխան ընթացակարգ անցնելու, հաշվառելու և հետ վերադարձնելու պայմանով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հրազենը ոստիկանների կողմից վերցվել է, և կազմվել է համապատասխան արձանագրություն, սակայն Արշավիր Ղ․-ն չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, և հրազենը պահվել է ոստիկանությունում։

Արշավիր Ղարամյանը գեներալ-լեյտենանտ է, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31