Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիք տարում թող մենք երբեք չլսենք կրակոցների, զոհերի և վիրավորների մասին ազդարարվող ոչ մի գույժ. Խաչատուր Սուքիասյան

Հունվար 01,2021 14:45 Share

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին սարսափելի իրադարձություններով խաթարեց բոլորիս կյանքը: Մենք ստիպված եղանք հաղթահարել և անցնել ծանր փորձություններով: Պատերազմն ու համավարակը մեր կյանքում ծանր հետք է թողել:

Որդեկորույս մայրերին, ծնող կորցրած զավակներին և ամուսիններին կորցրած իմ բոլոր քույրերին ու եղբայրներին ցանկանում եմ, որ նրանք այլևս երբեք չտեսնեն այն սարսափելի ցավը, որի միջով շատերն անցնում են մինչ օրս: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մինչ օրս սահմաններին կանգնած մեր զինվոր եղբայրներին և նրանց հրամանատարներին, մաղթում նրանց խաղաղություն և անփորձանք վերադարձ դեպի հայրական օջախներ:

Գալիք տարում թող մենք երբեք չլսենք կրակոցների, զոհերի և վիրավորների մասին ազդարարվող ոչ մի գույժ: 2021 թվականին բոլորի օջախներում թող նոր կյանքեր ծնվեն ու խինդ բերեն հայ օջախներին:

Խաղաղություն, սեր ու բարիք եմ մաղթում բոլորիս:

Խաչատուր ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031