Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 675 միլիոն դրամի պարտավորությունից կազատի «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը. Սուքիասյանների ընտանիքը պնդում է, թե այն իրենց հետ կապ չունի

Օգոստոս 27,2026 11:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Կառավարությունը, ըստ մամուլի հրապարակման՝ Սուքիասյաններին պատկանող «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը նախատեսում է տրամադրել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն։ Ընկերությանը մոտ 675 միլիոն դրամի մաքսատուրք վճարելու պարտավորությունից ազատելու նախագիծը կառավարության այսօրվա չզեկուցվող հարցերի մեջ է:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ»-ը նախատեսում է նավթավերամշակման ոլորտում իրականացնել շուրջ 13.5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր։

Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է հումքի ձեռքբերում և նավթամթերքների արտադրության զարգացում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և բարձր արտադրողականությամբ սարքավորումներ։

Ծրագիրն իրականացվելու է Արարատի մարզում։ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ»-ը հիմնադրվել է 1998 թվականին և ներկայումս ունի 55 աշխատակից՝ շուրջ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 60-ի։

Ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 13.5 մլրդ դրամ, իսկ դրանց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության գնահատված չափը՝ 675 մլն դրամ։

Ընկերության ներկայացրած հայտը բավարարելու դեպքում արտոնությունը կնպաստի Հայաստանում նավթավերամշակման արտադրության զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, տեղական արտադրության և արտահանման խթանմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Նշվում է, որ ներմուծվող ապրանքները չեն ձեռք բերվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն համապատասխանում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նախագիծը, ըստ հիմնավորման, բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մշակող արդյունաբերություն» ուղղությունից։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ «Հրապարակի»

Լրացում. Թեեւ նույն տեղեկությունը «Առավոտից» առաջ հրապարակել էր նաեւ այլ ԶԼՄ, «Սիլ» գրուպի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ թիրախավորելով հատկապես «Առավոտին»՝ նշել է. «Aravot.am-ը կեղծ լուր է տարածել այն մասին, որ Կառավարությունը 675 միլիոն դրամի պարտավորությունից կազատի Սուքիասյաններին պատկանող ընկերությանը։ Հայտնում եմ, որ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի արտոնություն ստացած «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերության հետ։ Լուրը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31