Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Համաշխարհային տնտեսական հեռանկարներ- 2021. Եվրոպա և Կենտրոնական Ասիա. Համաշխարհային բանկի կանխատեսումները այս տարվա համար

Հունվար 05,2021 21:46

Վերջին զարգացումները։ Կորոնավիրուսային հիվանդության (ԿՈՎԻԴ-19) համավարակի հետևանքով տարածաշրջանում առողջապահական և տնտեսական լուրջ ճգնաժամ է առաջացել, ինչը խորացել է հասարակական անկարգությունների և հակամարտության պատճառով։ 2020 թ․ կեսերին կայունացումից հետո՝ չորրորդ եռամսյակում դեպքերի տեմպի կտրուկ արագացումը կառավարություններին ստիպեց պահպանել կամ կրկին սահմանել մեղմացման միջոցառումներ։ Ըստ հաշվարկների՝ անցյալ տարի տարածաշրջանի ՀՆԱ-ն կրճատվել է 2,9 տոկոսով, ընդ որում գրեթե բոլոր տնտեսություններն անկում են ապրել, իսկ մոտավորապես երկու-երրորդում սպասվում է, որ արձանագրված անկումն ավելի խորը կլինի, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում։ Համավարակի հետևանքով ամենածանր հարվածը կրել են եվրագոտու հետ առևտրային կամ ֆինանսական ամուր կապեր և ծառայություններից ու զբոսաշրջությունից մեծ կախվածություն ունեցող երկրները (Խորվաթիա, Կոսովո, Չեռնոգորիա)։

Տարածաշրջանի ձևավորվող շուկայական և զարգացող տնտեսությունների պորտֆելից արտահոսքն ավելի մեծ է եղել, քան այլ տնտեսություններում՝ արտացոլելով վստահության կորուստն ու նահանջը դեպի անվտանգություն։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր տնտեսություններում հայտարարվել են հարկաբյուջետային աջակցության փաթեթներ։ Չնայած աջակցության այս և մյուս միջոցառումներին՝ համավարակն, ըստ հաշվարկների, անցյալ տարվա առաջին երեք եռամսյակներում միլիոնավոր աշխատատեղերի կորստյան պատճառ է դարձել։ Գործազուրկների թվի աճը հատկապես ցայտուն էր արտահայտված Կենտրոնական Եվրոպայում և Ռուսաստանում։

Հեռանկար։ 2021 թ․կանխատեսվում է տարածաշրջանային տնտեսության սոսկ չափավոր ընդլայնում՝  մինչև 3,3 տոկոս, քանի որ ԿՈՎԻԴ-19-ով վարակման դեպքերի աճի վերսկսումը տնտեսական ակտիվության տեղի չտվող խաթարումների պատճառ է դառնում։ Հեռանկարը հիմնվում է 2021 թ․ սկզբին առաջադեմ տնտեսություններում ու խոշոր ձևավորվող շուկայական և զարգացող տնտեսություններում, այդ թվում՝ Ռուսաստանում, իսկ տարվա ընթացքում ավելի ուշ՝ մյուս երկրներում արդյունավետ պատվաստանյութի բաշխման փաստի վրա։  Այն ենթադրում է նաև, որ տարածաշրջանում կրկին աշխարհաքաղաքական լարվածությունների ահագնացում չի լինի։

Ռուսաստանում՝ տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունում, 2021 թ․կանխատեսվում է սոսկ համեստ տնտեսական աճ՝ մինչև 2,6 տոկոս, քանի որ երկիրը փորձում է  հաղթահարել ԿՈՎԻԴ-19 վարակման արագության նոր տեմպը։ Ակնկալվում է, որ տնտեսական աճին կաջակցի պատվաստանյութի թողարկումը, արդյունաբերական ապրանքների գների աճը և քաղաքականության աջակցող միջոցառումների շարունակումը։ Կանխատեսվում է, որ Թուրքիայի՝ տարածաշրջանի երկրորդ խոշորագույն տնտեսության աճը 2021 թ․ կկազմի 4,5 տոկոս՝ ներքին պահանջարկի վերականգնման ամրապնդմանը և արտաքին պահանջարկի աճին զուգահեռ։

 Կենտրոնական Եվրոպայում այս տարի ակնկալվում է, որ աճը կհաստատվի 3,6 տոկոսում, որին կսատարի առևտրի վերականգնումը, եվրագոտում ակտիվությունը վերականգնվելուն զուգահեռ։  2021 թ․ողջ ընթացքում սպասվում է, որ կպահպանվի բացառիկ մեղմ քաղաքականությունը, այդ թվում՝ քաղաքականության (վերաֆինանսավորման) գրեթե զրոյական տոկոսադրույքները (Հունգարիա, Լեհաստան)։ 2021 թ․ Արևմտյան Բալկաններում ակնկալվում է մինչև 3,5 տոկոս աճի վերականգնում՝ ԿՈՎԻԴ-19-ը վերահսկողության տակ առնելու և քաղաքական անկայունության մեղմացմանը զուգահեռ, սպառողների և տնտեսվարողների վստահությունը վերականգվելու ենթադրությամբ ։

2021 թ․ կանխատեսվում է Արևելյան Եվրոպայի ենթատարածաշրջանային տնտեսության դանդաղ  աճ մինչև 1,3 տոկոս ՝ արտացոլելով համավարակի, ներքին թույլ պահանջարկի և Բելառուսի քաղաքական ճնշումների հետ կապված մարտահրավերները։ Հարավային Կովկասում կանխատեսվում է, որ 2021 թ․աճը կբարձրանա 2,5 տոկոսով, երբ համավարակի և հակամարտության հետ կապված ցնցումները ցրվեն և զբոսաշրջությունը վերականգնվի՝ սպառողների և տնտեսվարողների վստահության բարելավմանը զուգահեռ։ Կենտրոնական Ասիայում այս տարի սպասվում մինչև 3 տոկոս աճի վերականգնում՝ ապրանքների գների համեստ աճի և օտարերկրյա ուղղակի ներդրումների օգնությամբ,  «Չինաստանի գոտու և ճանապարհների նախաձեռնությանը» ենթատարածաշրջանի ինտեգրումը խորացնելուն զուգահեռ։

Ռիսկեր։  Հեռանկարի ռիսկերը նկատելիորեն նվազման ուղղությամբ են թեքված։ Մոտ ժամանակահատվածում աճի հեռանկարը մթանգնում է տարածաշրջանում դեպքերի վերջին կտրուկ աճի շուրջ առաջացած անորոշությունը, ինչը նպաստել է որոշ երկրներում հասարակական անկարգությունների և աշխարհաքաղաքական ճնշումների ահագնացման ռիսկին։ ԿՈՎԻԴ -19 դեպքերի թվի աճը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կարող է ավելի խիստ սահմանափակումների և հակազդումների հանգեցնել տնային տնտեսությունների և ընկերությունների կողմից։

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ
Ծանոթություն- Գ.՝ գնահատական, կ․՝ կանխատեսում։ Համաշխարհային բանկի կանխատեսումները հաճախակի թարմացվում են՝ նոր տեղեկությունների և հանգամանքների (համաշխարհային) փոփոխությունների հիման վրա։ Հետևաբար այստեղ ներկայացված կանխատեսումները կարող են տարբերվել Բանկի այլ փաստաթղթերում առկա կանխատեսումներից, անգամ եթե երկրների հեռանկարների հիմնական գնահատականները էապես չտարբերվեն։
ա․ ՀՆԱ աճի տեմպը հաստատուն գներով հիմնված է արտադրական մոտեցման վրա։

 

Համաշխարհային բանկի խմբի արձագանքը ԿՈՎԻԴ-19-ին

Համաշխարհային բանկի խումբը, զարգացող երկրների համար ֆինանսավորման և գիտելիքի խոշորագույն աղբյուրներից մեկը, ընդգրկուն, արագ գործողություններ է ձեռնարկում՝ համավարակին հակազդեցությունն ուժեղացնելու հարցում երկրներին օգնելու համար։ Այն աջակցում է հանրային առողջապահական միջամտություններին՝ աշխատելով ապահովել անհրաժեշտ պարագաների և սարքավորումների հոսքը և օգնել մասնավոր հատվածի գործունեության շարունակությանը և աշխատատեղերի պահպանմանը։

15-ամսյա ժամանահատվածում, որն ավարտվում է 2021 թ․հունիսին, Համաշխարհային բանկի խումբը 100-ից ավելի երկրների հասանելի է դարձնում 160 միլիարդ դոլար՝ աղքատներին և անապահովներին պաշտպանելու, բիզնեսի աջակցման և տնտեսական վերականգնումն ամրապնդելու համար։ Այդ գումարը ներառում է 50 միլիարդ դոլարի չափով ՄԶԸ նոր ռեսուրսներ՝ դրամաշնորհներ և արտոնյալության բարձր աստիճանով վարկեր և 12 միլիարդ դոլար զարգացող երկրների համար՝  ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռք բերումը և բաշխումը ֆինանսավորելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031