Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժի ցուցադրում Հայաստանի՞ն․ թուրք-ադրբեջանական առաջիկա զորավարժությունը Կարսում

Հունվար 18,2021 10:46

Ermenihaber. Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն։

«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում աղբյուրը։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել համագործակցությունը և համակարգումը, նոր զինատեսակների դաշտային փորձարկումներ»։

Զորավարժությունների մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ հրաձգությունը ձյան հաստ շերտի և սաստիկ սառնամանիքի  պայմաններում, ձմեռային պայմաններում մարզումների կատարելագործումը և այլն։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, նյութատեխնիկական աջակցություն:

Ըստ Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցի՝ առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031