Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Գործակալական գործը լրիվ այլ բնույթի փաստաթուղթ է»․ Անդրանիկ Քոչարյան

Հունվար 18,2021 22:25 Share

«Այդ տեքստը որ կարդացիք, չտեսա՞ք ինչ բան էր դա։ Դուք գործակալական գործ ասվածին ծանո՞թ եք։ Գործակալական գործը լրիվ այլ բնույթի փաստաթուղթ է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ հրապարակված փաստաթղթին, որը մեկնաբանել էր ԱԱԾ-ն։

«Դա պարտավորություն էր՝ ազգային անվտանգությանը վերաբերող որեւէ գաղտնի գործողության հետ առնչվող մարդը հավաստիացնում է, որ տեղեկացնելու է գործողությունների մասին։ Ինձ մտահոգում է, որ նման փաստաթղթերը դուրս են գալիս գաղտնի գործավարության շրջանակից»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել