Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Կատարվել է սարսափելին. այն մարդիկ, որոնք դրանում մեղավոր են, ուզում են մեզ բանտ նստեցնել». Յուրի Խաչատուրով

Հունվար 19,2021 19:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հարգելի, կամ ոչ հարգելի դատախազնե′ր, դուք դավաճանի աջակիցն եք»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ընթացքում դիմելով դատարանի դահլիճում նստած մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին և Գևորգ Բաղդասարյանին, հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը:

Խոսելով իր մեղադրանքի մասին՝ ասաց. «Ինձ այսպիսի հոդված են դրել՝ 10-15 տարի: Մարտին ոչ մի հանցավոր հրաման չեմ տվել, միակ բանը, որ կարող էի անել, որ բանակը հետ պահեի այն ամենից, ինչ կատարվում էր, որ բանակը չխառնվեր այդ գործընթացներին, որոնք կային բողոքող, կիսախմած ցուցարարների և ներքին զորքերի միջև: Հիմա դեռ շարունակվում է այս դատը: Ամենահետաքրքիրն այն է, որ մեզ այդ հոդվածով են դատում: Այն, ինչ կատարվել է սեպտեմբերին, հոկտեմբերին և մինչև նոյեմբերի 10-ը, կատարվել է սարսափելին: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք, որոնք դրանում մեղավոր են, մեզ մեղադրում են, ասում են այն մարդկանց, որոնք նստած են մեր դիմաց, որ մեզ նստացնեն բանտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: