Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել

Հունվար 20,2021 19:40

Մադրիդի կենտրոնում՝ Տոլեդո փողոցում, ուժեղ պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Ըստ սոցցանցերում հրապարակված կադրերի՝ պայթյունի հետևանքով շենքերից մեկի մի քանի հարկ փլուզվել է: Շենքը գտնվում է ծերանոցի հարևանությամբ:

Պայթյունի պատճառների մասին հստակ տեղեկատվություն չկա: Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, հրշեջներն ու ոստիկանները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031