Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

Հունվար 22,2021 23:25

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը:

Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերեւութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետեւ զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։

Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.

Աշոցքում՝ -29.1°C

Ապարան լճային՝ -25.2°C

Ճամբարակում՝ -23.6°C

Սիսիանում՝ -23.3°C

Գավառում՝ -23.0°C

Հրազդանում՝ -22.5°C

Գյումրիում՝ -21.4°C

Ծաղկահովտում եւ Տաշիրում՝ -21.0°C

Ամասիայում եւ Ջերմուկում՝ -20.4°C:

Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

❄️❄️ Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ Սառնամանիքների առաջացման գլխավոր...

Posted by Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC on 2021 թ. հունվարի 22, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031