Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը բացատրում է, թե ինչու է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը սոված եղել, ստամոքսը ստուգել են՝ ոչ մի բան չի եղել

Հունվար 25,2021 23:33

Այսօր լրագրողները պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին՝ ելա՞կն էր կարեւոր բանակի համար, թե՞ զրահաբաճկոնը, զինվորի հանդերձանքը՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ե՛վ սնունդը, ե՛ւ հանդերձանքը, երկուսն էլ անչափ կարեւոր են: Եթե խոսք է գնում աութսորսինգով սնունդը բանակի համար կազմակերպելուն, ապա գաղափարն իմ ժամանակ է ծնվել, որպեսզի նյութատեխնիկական, կամ թիկունքային ապահովման խնդիրներն իրականացվեն քաղաքացիական կազմակերպություններով, բայց հաշվարկներ ենք արել, այդ հաշվարկների մեջ չենք կարողացել տեղավորվել: Այնուհետեւ թե ինչ միջոցներ են ավելացրել, պետք է իրենց հարցնել: Ես գտնում եմ, որ հանդերձանքը շատ կարեւոր է: Այս պատերազմի ժամանակ էլ, նախկին պատերազմի ժամանակ էլ եղել են դրվագներ, որ մարդկանց բացատրել եմ սննդի եւ մարտական գործողության անընդհատության իրականացման տարբերությունները: Երբ ես վիրավորվել եմ, իմ վիրավորվելու ժամանակ 3 օր ես սնունդ չեմ ընդունել: Ոչ թե նրա համար, որ սնունդ չի եղել, այլ՝ ժամանակ չի եղել:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հիմա ասում են, որ ստուգել են եւ մեր հերոսի՝ Ռոբերտ Աբաջյանի ստամոքսում ոչ մի բան չի եղել: Կարող է պատահի: Ոչ թե նրա համար, որ  սնունդ չի եղել, այլ՝ ժամանակ չի եղել: Նույնը՝ հրամանատարներից մեկի հետ զրուցելու ժամանակ, որը մեծ կորուստներ էր տվել հենց սննդի ընդունման ժամանակ, երբ իրենք պետք է տարբեր տեղեր տեղակայված սնունդ ընդունեին, ես բացատրել եմ իրեն՝ հիմա ինչքան կերազեիր, որ այդ զոհված զինվորները սոված լինեին, ծնողն ինչքան կերազեր՝ թող մեկ ամիս սոված լինեին, բայց կենդանի լինեին: Մարտական գործողությունների ժամանակ շատ կարեւոր է: Երբ մարդը տուն է կառուցում ու տան ինչ-որ մի հատվածը պետք է կառուցի, վերջացնի, նույնիսկ ճաշի ժամանակ երբ կանչում են, ասում է՝ վերջացնեմ, նոր գամ: Այդպես է նաեւ մարտական գործողությունների ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031