Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Բան ու գործ չունեմ, Սուրենյանցի ասածները պետք է մեկնաբանե՞մ»․ Իշխան Սաղաթելյան

Հունվար 28,2021 19:22

«Առաջիկայում կլինեն հանրահավաքներ, ցույցեր, երթեր»,-«Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» անելիքներին՝ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ անհնազանդության գործողությունները շուրջօրյա չեն, որովհետեւ ազդող գործոններ կան՝ եղանակային պայմաններ, ստեղծված իրավիճակ․ «Այս փուլը նաեւ ինքնակազմակերպման եւ առաջիկա աշխատանքը ծրագրելու համար է։ Այո, մեզ մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ, բայց մենք ասել ենք, թե որն է այս չարիքի կառավարության հեռացման ճանապարհը։ Այո, Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց այդ պահանջը չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի, եւ վերածելու ենք։ Խոսակցությունները, թե շարժումը մարել է, իրական չեն»։ Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ փետրվարի 18-ին նախատեսված է մեծ հանրահավաք։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն այն մասին, որ ինքը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ կրելու է՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս փաստը բացարձակ չի ազդում 17-ի շարժման օրակարգի վրա․ «Նա այլ բան չի ասել, ինչ մենք ենք ասում։ Նա դրան հակառակ բան չի ասել»։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը դուրս է եկել «Հայրենիքի փրկության շարժումից», որովհետեւ վերջինիս նախագահ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ շարժումը ծառայում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դաշինքին, Սաղաթելյանը շեշտեց․ «Իրականությանը չի համապատասխանում։ Որեւէ մեկին չենք խնդրել միանալ մեզ։ Դուրս է եկել՝ աստված իր հետ։ Իր տպավորությունների համար նա հիմք չունի»։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաեւ Սուրեն Սուրենյանցի այն հայտարարությունը, թե ինչը տեղյակ չի եղել Վազգեն Մանուկյանի՝ որպես շարժման միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց։ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Բան ու գործ չունեմ, Սուրենյանցի ասածները պետք է մեկնաբանե՞մ։ Անցնենք առաջ, լուրջ չեմ համարում կենտրոնանալը նրա ասածների վրա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031