Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը վարկաբեկում է անցյալում կատարվածի իմաստն ու նշանակությունը՝ անվտանգությանը միտված գործողությանը տալով էթնիկ զտման երանգներ»․ իրավապաշտպան

Հունվար 30,2021 23:56

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ինձ համար ուղղակի զարհուրելի է փաշինյանական մտածելակերպը։ Շուշիի բնակիչների վերադարձի ու հայկականության շուրջ շարունակվող և վարչապետի վիճակն առավել ծանրացնող բացատրությունները ակնհայտ խտրական են, միաժամանակ, մարդու իրավունքների ողջ կոնցեպտին հակասող։

Փաստացի, Փաշինյանն իր մեկնաբանություններում պատկերում է մի անընդունելի պատկեր, որով փորձում է համոզել, որ հայերը չափազանց խտրական, իրենց տարածքում այլ ազգերի չհանդուրժող, և, այդտեղից որպես հետևություն, 90-ականներին էթնիկ զտումներ իրականացրած ժողովուրդ են։ Այս պարագայում մեծ տարածք է բացվում ազգային փոքրամասնությունների վախերի համար, ու տարածաշրջանում ամենամոնոէթնիկ պետությունը՝ Հայաստանը, ամենաբարձր ամբիոնից համառորեն հայտարարում է, որ փախստականների վերադարձի փոխարեն պատրաստ է տարածք տալ, միայն թե չստանձնի պարտավորություն էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպանության առջև։

Մեկ այլ խնդիր, որը նա անտեսում ու չի շոշափում, շեշտը դնելով ադրբեջանցիների վերադարձի ու դրա անընդունելիության վրա։
Շուշիից 90-ականներին գրադով գնդակոծվող Ստեփանակերտը ստիպված էր գրավել այդ ստրատեգիկ բարձունքը, որպեսզի կանգնեցներ ավերածությունն ու ապահովեր քաղաքի բնակչության անվտանգությունը։ Այստեղ համեմատաբար ցածր դիրքում գտնվող քաղաքի համար կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ ապահովելու հարցն էր, ոչ թե այնտեղի ադրբեջանցի բնակչությանը քշելը։

Փաշինյանը վարկաբեկում է անցյալում կատարվածի իմաստն ու նշանակությունը, շեշտը դնելով տվյալ պահին Շուշիում գտնվող բնակչության էթնիկ պատկանելության վրա՝ միաժամանակ անվտանգությանը միտված գործողությանը տալով էթնիկ զտման երանգներ։
Շատ տխուր է, ավելի խելամիտ կլինի չշարունակել այս թեզը պնդելը, քանի որ այն աշխատում է միայն ու միայն իր դեմ»։

Լուսանկարը՝ Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031