Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքի աճի նման ահագնացող տեմպերով քաղաքական ձախողակ այս խմբակը մսխում է նաև մեր երկրի ապագա զարգացման հնարավորությունները․ Իշխան Սաղաթելյան

Հունվար 31,2021 13:06

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

«2020թ. ավարտին ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է 7,947 միլիարդ ԱՄՆ դոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 6,005 միլիարդ ԱՄՆ դոլար:

2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 5 անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն և կազմել է ՀՆԱ-ի մոտ 68 տոկոսը՝

– ՀՀ պետական պարտքն աճել է աննախադեպ՝ դրամային արտահայտությամբ 21,7 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 15,8 տոկոսով,սրա կողքին ՀՆԱ-ն ունեցել է գրեթե զրոյական աճ։

– Ավելին՝ իրենց դավաճանական իշխանությունը և երկրին վրա հասնող հումանիտար աղետը հնարավորինս ձգելու, թոշակ, անապահովության նպաստ, պետական հատվածի աշխատավարձ վճարելու համար այս ապաշնորհները նորից դիմում են պետական պարտքի ավելացմանը։

– 2021թ. հունվարին տեղաբաշխել են 750 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եվրոպարտատոմսեր (դեռ անհրաժեշտ է պարզել այս գործարքի կասկածելի հիմքերը և իրական գնորդներին)։

– Փաստորեն՝ այս իշխանությունների օրոք ՀՀ պետական պարտքն աճեց 1,84 միլիարդ ԱՄՆ դոլարով և դարձավ 8,7 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 75 տոկոսը,
– իսկ ՀՀ արտաքին պարտքը արդեն դարձավ 6,755 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 58 տոկոսը, մեր երկիրը հասցնելով արտաքին պարտքի ճգնաժամի շեմին:

Ակնհայտ է՝ պետական արտաքին ու ներքին պարտքի աճի նման ահագնացող տեմպերով ձախողակ քաղաքական այս խմբակը մսխում է նաև մեր երկրի ապագա զարգացման հնարավորությունները:
Մի խոսքով այս չարիքի կառավարության գործունեության արդյունքում ազգային աղետից զատ ունենալու ենք նաև սոցիալ-տնտեսական կոլապս՝ իր բոլոր հետևանքներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031