Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Արարատի և ՀՀ Վայոց ձորի մարզերի տարածքներում սփռման մրցույթները հայտարարվել են չկայացած

Փետրվար 03,2021 17:25
ashtarak

Այսօր՝ փետրվարի 3-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում վեց հարց՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքներում սփռման մրցույթները չկայացած հայտարարելու, անհատ ձեռնարկատեր Մանվել Վաղինակի Փաշիկյանի ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ԱՐՏ-ՆԵԹ» ՍՊ ընկերության ՀՀ Արարատի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու,  «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեղինակազորման և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտերի վերաբերյալ:

Օրակարգային առաջին հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքներում սփռման մրցույթներին մասնակցելու համար հայտեր ներկայացված չլինելու հետևանքով նշված մարզերի տարածքներում սփռման մրցույթները հայտարարվում են չկայացած:

Հանձնաժողովը քննարկելով «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը` ուժը կորցրած է ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան, միաժամանակ բավարարելով «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունների հեղինակազորման վերաբերյալ հայտերը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կարգավիճակ:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728