Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարությանը, ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, ԿԲ-ին

Փետրվար 12,2021 20:45

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող  Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ ս․թ․ փետրվարի 11-ին ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկվել են հարցումներ ՀՀ կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին, իսկ մինչ այդ նաև ՀՀ Հաշվեքննիչ պալատին։

Կից ներկայացվում է ՀՀ կառավարությանն ուղղված 251 հարցից բաղկացած հարցաշարը՝ ըստ հղման:

Կառավարությունից հարցերի պատասխանները ստանալուն զուգընթաց, որպես Քննիչ հանձնաժողովի նախագահ, հանրությանը պարբերաբար կներկայացնեմ համապատասխան տեղեկատվություն։

Լիահույս եմ, որ մենք կկարողանանք ներկայացնել  մարդկանց հուզող հարցերի պատասխանները։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին ժամը 11։00-ին ԱԺ 334 (1-ին մասնաշենք) սենյակում հետևյալ օրակարգով՝

1․ Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։

2․ Իրավասու պաշտոնատար և այլ անձանց Քննիչ հանձնաժողով հրավիրելու սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ հարց։

Առողջ եղեք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728