Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թուրքիայի և ԱՄՆ-ի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ. Զախարովա

Փետրվար 18,2021 23:23

Սև ծովում Թուրքիայի և ԱՄՆ-ի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժությունները կրում են հակառուսական բնույթ: Դրանք անցկացվում են մեր երկրի հենց սահմանին, մեր սևծովյան ափի մերձակայքում` դրանով իսկ սպառնալով խաղաղությանն ու կայունությանը: Տպավորություն է, որ ամերիկյան Վեցերորդ նավատորմը չի համբերում Սև ծովում թշնամի գտնել: Իզուր են այդպես անում»,- ասել է Զախարովան:

Զախարովան հատկապես սադրիչ է համարել Պենտագոնի և Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաների  այն հայտարարությունները, թե դաշնակիցների հետ համատեղ զորավարժությունները կնպաստեն Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728