Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Շիրակի նորանշանակ դատախազը

Փետրվար 22,2021 22:15

Մոտ մեկ ամիս է՝ Շիրակի մարզի դատախազությունը գլխավորում է  Գուրգեն Գրիգորյանը։ Նա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով  Շիրակի մարզի դատախազ նշանակվեց այս տարվա հունվարի 29-ին, մինչ այդ զբաղեցնում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։

Գուրգեն Գրիգորյանը 38 տարեկան է, ծննդով Շիրակի մարզի Երազգավորս համայնքից է, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Նա  բավական  երկար ժամանակ աշխատել  ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել  զինվորական քննչական համակարգում։

Իր գործունեությունը սկսել  է 2006 թվականից՝  նշանակվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազության քննիչ։

Մեկ տարի աշխատելով՝ 2007 թվականին նշանակվել է  ՀՀ Պաշտպանության նախարարության  քննչական ծառայության  10-րդ կայազորային ( խոսքը Շիրակի մարզի մասին է) քննչական բաժնի  քննիչ,  այնուհետ` ավագ քննիչ, իսկ 2012 թվականից նույն քննչական բաժնի պետի տեղակալ։

2014 թվականից  զբաղեցրել  է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության Շիրակի կայազորի պետի տեղակալ ի պաշտոնը։

5 տարի է՝ աշխատում է Շիրակի մարզի դատախազությունում, 2016 թվականից՝ որպես ավագ դատախազ, իսկ 2020 թվականին սեպտեմբերից նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ։

Aravot.am-ի այն հարցին, թե ծննդով լինելով Շիրակի մարզից,  այս տեղանքում ունենալով  հարազատներ,  բարեկամներ, ծանոթներ՝ որևէ կաշկանդվածություն չի՞ զգում, Գուրգեն Գրիգորյանն ասաց․ « Ո՛չ, բոլորը հավասար են օրենքի առջև, այդ թվում հարազատ, ծանոթ, բարեկամները»։

Խոսելով ընտրած գործելաոճի մասին՝ դատախազն ասաց․ «Շարունակելու ենք անզիջում պայքար մղել ցանկացած կոռուպցիոն դրսևորումների և  առհասարակ հանցավորության դեմ։ Ինչպես նաև  շարունակելու ենք պատշաճ ձևով իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով դատախազությանը վերապահված լիազորությունները»։

Ի դեպ, Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի (նա այժմ  Լոռու  մարզի դատախազն է) բնութագրմամբ,  Գուրգեն Գրիգորյանն աչքի է ընկնում բարձր սկզբունքայնությամբ և աշխատասիրությամբ։

Նշենք, որ Շիրակը դատախազը երեք զավակ ունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728