Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փուչիկը10 տոկոսով տրաքացնի, կասեմ` խելոք գերագույն գլխավոր հրամանատար է». Արշակ Զաքարյանը` Փաշինյանին

Փետրվար 24,2021 15:12

«Դատավոր Դանիելյանը նույն դատավորն է, որը Ռոբերտ Քոչարյանին փակեց…Դատավորի անունը լսելով` գիտեինք, որ եթե չկալանավորվի Վահագն Չախալյանը, ինչպիսի որոշում է կայացվելու»,-«Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր, ռազմական փաստավավերագիր Արշակ Զաքարյանը` խոսելով «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ու մյուսների մասին: «Նման դատավորները համ էն կողմից են վախենում, համ մյուս կողմից…Իսկ անկախ դատավորներն անմիջապես մերժում են անհեթեթ մեղադրանքները»,-ասաց Արշակ Զաքարյանը:

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի`ժողովրդի վրա կրակելու մասին հայտարարությանը՝ նշեց. «Ես չեմ հավատում, թե նման բան կլինի, այնտեղ կրակողներ չկան, եթե անգամ ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) հրաման տա, չնայած այսօր ոստիկանությունն իրեն շատ անպատիվ է պահում: Ոստիկանները ծառայում են դավաճաններին, նրանք պետք է պատասխան տան, եթե մեր առաջ էլ չտան, իրենց երեխաների, պատմության առաջ են պատասխան տալու:

Մեր երեխաները գլուխ են գովելու, որ նիկոլոտ Հայաստանում իրենց պապաներն ու պապերը բանտ են նստել: Դա կլինի հպարտանալու առիթ: Իսկ ոստիկանների թոռներն ու երեխաներն ամաչելու են: Թող մեր ոստիկանները մտածեն դրա մասին: Սովետի ժամանակ բակում խաղալուց ամաչում էին, որ միլիցիայի տղա են, հիմա նորից նույնն է լինելու, որովհետեւ հիմա իրենք միլիցիայություն են անում: Իրենք ծառայում են ռեժիմին, իշխանավորին: Ոստիկանը միայն անունով դարձավ ոստիկան, իրենք միլիցիա էլ մնացել են»:

Արշակ Զաքարյանը հավելում է. «Ինձ ցնդեցնում է ոստիկանների քանակը, սարի նման տղերք են ու ինչ են անում… Այն ժամանակ մեր գվարդիայի տղերքին 5 հոգի փոխարինող էր պետք, 23 հոգի շրջափակման մեջ էին 27 օր, բայց փոխարինող չկար, իսկ հիմա սարի նման տղերքը սենց լցված են: Նայում եմ իրենց վիդեոները, թե ոնց էին փախնում պատերազմի ժամանակ, ցնդելս գալիս է, հիմա նայում եմ, թե ինչ եռանդով են ծեծում հայերին, ապշում եմ: Տենց եռանդով թուրքերին ծեծեիք…Բա դա տղայություն է, որ ծեծում-ջարդում եք, նստեցնում եք մեքենա, ասում եք, տղերք ձեզ հետ ենք»:

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի` Իսկանդերի 10 տոկոսով պայթելու մասին հայտարարությանն էլ անդրադարձ եղավ, որի վերաբերյալ Մովսես Հակոբյանն արձագանքել էր, թե միայն ադրբեջանցիները կարող են ասել՝ քանի տոկոսով է պայթել:

«Ինչու եք զարմանում…Այդ մարդու ձեռքը ինքնաձիգ էին տվել, ինքը չգիտեր, թե «պրեդախրանիտելը» ոնց պիտի բացվի, որ կարողանա աշխատացնի, էդ մարդը «Իսկանդերից» բան կհասկանա՞…Ուղղակի խոսում է, որ ցույց տա, թե մի բան գիտի, պատկերացնում է, որ ինքը գերագույն գլխավոր…մնացածը չասեմ…

Ես ուզում եմ իրեն փուչիկ տամ, մի հատ էլ ասեղ, ասեմ` կարող ե՞ս տասը տոկոսով տրաքացնել, եթե արեց, ուրեմն շատ խելոք գերագույն գլխավոր հրամանատար է… Այդ մարդու ասածները մեկնաբանելիս ես ինձ վատ եմ զգում, ինձ թվում է ինադու է անում …

Որ տեսնում են անեծքների ու հայհոյանքների տակ մի շենքից մյուսն այդքան ոստիկանների հետ է գնում, վիդեոները նայում են մարդիկ, աշխարհով մեկ խայտառակ ենք լինում»,- ասաց ռեժիսորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728